Դեկտեմբերի 1-ից հետո Նիկոլն ասելու է. «Եթե դեմ էիք այդ խայտառակ կապիտուլյացիային, ինչո՞ւ դուրս չեկաք ցույցերի։ Ինչո՞ւ չբողոքեցիք։ Հազիվ մի 5000 հոգի էիք հրապարակում, նշանակում է ժողովուրդը կողմ էր հողերի հանձմանը»։

Նույն ձևով, ինչպես օրերս ՔՊ-ական պատգամավորը մեղադրեց ժողովրդին. «Դուք բոլորդ էլ գիտեիք, որ վերջն այսպես է լինելու, բայց լուռ էիք»։

Նույն ձևով ինչպես Նիկոլը բազմիցս մեղադրել է իր հանցագործություններում ում ասես, բացի, բնականաբար, իրենից։

* * *

Ուրեմն վաղը, ժամը 17:00՝ Ազատության հրապարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել