Lragir.am-ը գրում է.
Ինչպես հայտնել է ադրբեջանական Տրենդ գործակալությունը, Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը հայտարարել է, որ Իրանն ունի Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախագիծ, բայց այն կհրապարակի, երբ պետք լինի:
Սա հետաքրքիր, սակայն ամենեւին ոչ զարմանալի փաստ է: Բանն այն է, որ տարօրինակ կլիներ հակառակը՝ եթե Իրանը չունենար Ղարաբաղի հարցի կարգավորման նախագիծ կամ ինչը նույնն է՝ պատկերացում:
Իրանը հանդիսանում է Ղարաբաղի խնդրի շահագրգիռ սուբյեկտներից մեկը, եւ այդ իմաստով բնական է, որ նա պետք է ունենա իր պատկերացումներն ու սցենարները, որոնցից գործընթացի շեղվելու պարագայում փորձ կանի ակտիվորեն ներգրավվել եւ թույլ չտալ շեղումներ:
Պետք է թերեւս եզրակացնել, որ ներկայում գործընթացը տեղավորվում է Իրանի պատկերացումների շրջանակում, եթե չկա գործընթացին աշխուժորեն միջամտելու փորձ: Փաստացի, այն ինչ կա այժմ, բավարարում է Իրանին, այլ կերպ ասած, Իրանը գոհ է ներկայիս ստատուս-քվոյից եւ այն ամենայն հավանականությամբ համապատասխանում է այն ծրագրին, որն ունի Իրանը:
Ասելով, որ դա կհրապարակվի, եթե պետք լինի, իրանցի դիվանագետն ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ Իրանն իր ծրագիրը առաջ կբերի, եթե առաջանա ստատուս-քվոյի փոփոխության իրական վտանգ: Իսկ Իրանի համար դա իսկապես վտանգ է, որովհետեւ բացի հայկական զինուժից, Իրանի համար որեւէ այլ երկրի զինուժի ներկայությունը Իրանին սահմանակից ազատագրված տարածքներում ուղղակիորեն անթույլատրելի է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ