Մայր լինել չի նշանակում խաչ քաշել անձնական կյանքի վրա: Չի նշանալում, որ պետք է հագնել սև զգեստներ մինչև հատակը, և հրաժաիվել սեփական ցանկություններից: Ես Մայր եմ: Երկու անգամ: Բայց բացի դրանից ես կին եմ: Եվ եթե ոմանք այս բոլոր նկարներից տեսնում են միայն ներգնազգեստ, դա իրենց ընտրությունն է: Ես ապրում եմ այնպես ինչպես իմ սիրտն է հուշում: Իսկ դուք խնդրում եմ ապրեք այնպես, ինչպես ձերն է հուշում: Մեր երկրում կանայք իրեն վրա խաչ են քաշում 35 տարեկանից սկսած և 45-ում տատիկների տեսք են ունենում: Ես երբեք այդպիսին չեմ լինի: Առաջին հերթին իմ և իմ փոքրիկների համար: Առաջին հերթին նրա համար, որ վերջում չմեղադրեմ նրանց, որ նրանց համար ես հրաժարվեցի իմ երազանքից և դավաճանեցի ինքս ինձ:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





















