Արմեն Մելքոնյանը հանդիպել է Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարքի հետPanARMENIAN.Net -ը գրում է.

Եգիպտոսում Հայաստանի դեսպանԱրմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Թավադրոս Բ-ի հետ:

Թավադրոս Բ–ի` պատմական Վադի Նատրուն վանական համալիրի նստավայրում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Եգիպտոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Տ. Գրիգոր Օգոստինոս եպիսկոպոս Գուսանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ–եգիպտական ավանդական պատմա–մշակութային առնչություններին, ներկա փուլում Հայաստանի և Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցության զարգացման ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերին:

Ղպտի ուղղափառ եկեղեցու հովվապետը իր եղբայրական ողջույններն է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել