Ես հավատում եմ, որ մեզ ստել են զոհերի իրական թվի պահով։ Հավատում եմ, որովհետև մեզ ամեն ինչն են ստել, ինչի՞ պետք ա թվերը ճիշտ ասեին։ Ես նաև իմ անձնական պատճառն ունեմ չհավատալու պաշտոնական թվերին, որովհետև հոկտեմբերի 3-ին զոհված, ամսի 5-ին, բաց դագաղով, լրիվ ճանաչելի հուղարկավորված զինվորի տվյալները հրապարակվել են միայն երեկ... Դե պատկերացրեք՝ ինչքան էլ չեն հրապարակել ու չեն հրապարակվի։

Օրական տասնյակ նամակներ են գալիս մեր խմբագրություն, որտեղ զոհերի հարազատները խնդրում են իրենց որդու, եղբոր մասին նյութ տեղադրենք, որովհետև նրանք զոհվել են, հուղարկավորվել, բայց այդպես էլ ոչ մի պաշտոնական աղբյուրում իրենց տղայի, եղբոր անունը չեն գտնում։ Խնդրում են, որ նյութ պատրաստենք նրանց մասին, որպեսզի մարդիկ գոնե այդպես իմանան, որ էդ տղեն զոհվել ա, որովհետև պաշտոնական քարոզչամեքենան Նիկոլի կաշին ա փրկում ու զոհվածի հարազատին զրկում վերջին մխիթարանքից՝ տեսնելու իր զավակի անունը հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհվածների ցանկում։

Ես հիմա եմ հասկանում իրենց ցավը։ Հարազատները գիտեն, որ իրենց որդին հերոսաբար է զոհվել, բայց ՊՆ-ն ու ՊԲ-ն այդպես էլ չեն հայտնում նրա անունը։ Ասես այդ անուն-ազգանունով զինվոր չի էլ եղել...

Արա, դուք ո՞նց եք ապրելու էդ բեռը ձեր ուսերին, այ մորթապաշտ սրիկաներ։ Ավինյան Տիգրան, ո՞նց ես կանգնելու ու հանգիստ նայես այն զոհվածների հարազատների աչքերին, ում անուններն այդպես էլ պաշտոնապես չհրապարակեցիք։ Ո՞նց դուք չեք խեղդվում ձեր պղծության մեջ։

Լույս իջնի շիրիմներիդ, տղերք։ Դուք հանուն ոչնչի չեք զոհվել, դուք մեր ու ձեր հայրենիքն եք պաշտպանել։ Ուղղակի դավաճան մի ստորագրությամբ զիջեցին ձեր արյամբ պահածը։ Կներեք, տղերք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել