Ամեն ինչ սկսվում է գիտակցությունից և համոզմունքից։

Անընդունելի է, երբ ՀՀ վարչապետն ասում է, թե 3 շրջանները վերադարձվում են ադրբեջանին։

Չի վերադարձվում, ՏՐՎՈՒՄ Է!!!

Եթե վերադարձնում ես, ուրեմն ընդունում ես, որ ի սկզբանե իրենն է։

Լրացում։- մեջբերում Նիկոլ Փաշնիյանի՝ դեռևս 2001 թվականին հրապարակած հոդվածից. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված, եթե կուզեք՝ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին։ Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»։

Չգիտեմ, թե ընդդիմադիր գործիչն ինչ է մտածել, բայց ՀՀ ղեկավարն իրավունք չունի շարունակել այդպես մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել