IMG_2333

Եթե հիշում եք, նախորդ ամիս ես ձեզ պատմել էի մի ինքնատիպ սիրո խոստովանության մասին, որի ընթացքում օգտագործվել էին 9000 կարմիր վարդեր: Երևի թե նման խոստովանություններն ավանդույթ դառնան, քանի որ այսօր էլ կրկին MilAni ծաղկե սրահը իրականացրել է նոր սիրո խոստովանության յուրահատուկ առաջարկ: Հսկայական կարմիր ծաղկե սիրտ` 5000 վարդերով և մոտ 120 սմ բարձրությամբ արջուկներով: Եթե ճիշտ եմ տեսնում, աղջիկ արջուկը կարծես հարսի զգեստով է, միգուցե սա ամուսնական առաջարկությո՞ւն է: Ամեն դեպքում չխառնվենք սիրող զույգի անձնական կյանքին, այլ գնահատենք սիրո նման խոստովանության տարբերակը: Համաձայնեք, որ հաճելի է բակ դուրս գալ կամ պատուհանից նայել և տեսնել նման սիրո խոստովանություն:

IMG_2342

IMG_2344

Безимени-1

IMG_2339

Դիտեք նաև` Յուրահատուկ ամուսնության առաջարկ Երևանում 9 000 ծաղիկներով:

MG_4296

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել