Armenpress.am-ը գրում է.

14-ամյա դեռահասը դանակով հասցված մի քանի վերքեր Է ստացել Ֆրանսիայի դպրոցներից մեկի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել երկրի արեւմուտքում, Ավրիլլա կոմունայի Մեն եւ Լուարա դեպարտամենտում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, ներկայում դեռահասը տեղափոփվել Է վերակենդանացման բաժանմունք: Հարձակման պատճառն առայժմ հայտնի չԷ:

ԶԼՄ-ների տվյալներով, երեք մարդ, որոնք կարող են մասնակից լինել միջադեպին, փախուստի են դիմել:

Ավելի վաղ Ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Ֆրանսիայում ազատ են արձակել մի դեռահասի, որը ձերբակալվել Էր ահաբեկչության գործով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել