1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է անհատական ծրագրով: Մխիթարյանը «Լյուցերն»-ի դեմ ընկերական խաղում սրունքաթաթի առաջային մասի կապանների մասնակի կտրվածք էր ստացել:

Bild-ն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Մխիթարյանը կարող է մասնակցել Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում օգոստոսի 3-ին կայանալիք հանդիպմանը: «Բորուսիա»-ի հակառակորդը Գերմանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիլհելմսհաֆեն» ակումբն է:

Այնուամենայնիվ, «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ չի պատրաստվում ռիսկի դիմել:

«Վերականգնման գործընթացում Մխիթարյանը ճիշտ ուղու վրա է: Նա ուղղակի զարմանալի արագությամբ մարզման ժամանակ հաղթահարեց 1000մ տարածությունը: Ցավերը գրեթե անհետացել են, բայց մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել»,- հայտարարել է Կլոպը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել