Operativ.am-ը գրում է.

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ մարդու անհատականությունը կապված է կծու ուտելիքի կիրառման հետ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արկածային մարդիկ հակված են նաև կծու մթերքների օգտագործմանը: 

Մոտ 184 մարդ մասնակցել է փորձարկմանը, որի ընթացքում նրանց տվել են կծու համեմունքներով մթերք, պարզելու, թե որքանով է հաճելի նրանց կծու համեմունքի օգտագործումը: 

Պարզվել է, որ կծու սովորաբար օգտագործում են այն մարդիկ, ովքեր սիրում են կյանքում դիմել ռիսկի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել