Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գիլոմ Կասբարյանն իր թվիթերյան էջում հրապարակել է իր կողմից 2019 թ. Դադիվանքում արված լուսանկարներ և, ՅՈՒՆԵՍԿՕ-ին նշելով, շեշտել, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում քրիստոնեական մշակութային կոթողներն իրական վտանգի տակ են:

Գիլոմ Կասբարյանի գրառմամբ կիսվել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեն, ով կից գրել է.

«Ես եմ 2019 թ. գլխավորել Արցախ մեկնած պատվիրակությունը: Ամբողջությամբ կիսում եմ իմ գործընկերոոջ կարծիքը և գտնում եմ, որ ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում քրիստոնեական կոթողներն ավիրման վտանգի ներքո են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել