ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր թվիթերյան էջում արձագանքել է ԼՂ հարցի շուրջ կնքված համաձայնությանը. 

«Ռուսաստանի և Թուրքիայի կողմից օժանդակված այն զինադադարի պայմանները, որոնք վերջ են դնում Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված բռնությանը, արդարացի չեն: Թրամփի վարչակազմի բացակայությունն ակնհայտ էր և հանգեցրեց աղետալի հետևանքների Հայաստանի համար:

Ես կոչ եմ արել Պետդեպարտամենտին և ԵԱՀԿ ամերիկացի համանախագահին աշխատել մեր գործընկերների հետ՝ հասնելու համար արդար և հավասարակշռված, երկարաժամկետ կարգավորման: Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել