1in.am-ը գրում է.

Ամերիկյան Vanity Fair ամսագիրը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաոճային մարդկանց ցուցակը: Արդեն չորրորդ անգամ ցուցակում հայտնվել է բրիտանական արքայազն Ուիլյամի կինը՝ անցած շաբաթ ծննդաբերած Քեմբրիջյան դքսուհի Քեյթը, գրում է newsru-ն:

Ինչպես նշում է պարբերականը, Քեյթը «ոճի մարմնացում» է համարում իր ամուսնու մորը՝ արքայադուստր Դիանային: 

Որպես 2013 թ. դքսուհու ամենահիշվող հագուստ՝ պարբերականը նշել է Ալեքսանդր Մաքքուինի հեղինակած բաց վարդագույն շրջազգեստը և նույն գույնի գլխարկը, որը նա կրում էր Եղիսբեթ 2-րդ թագուհու ծննդյան առթիվ կազմակերպված շքերթի ժամանակ։

Vanity Fair-ի ցուցակում այս տարի հայտնվել են նաև Չինաստանի առաջին տիկին, Ժողովրդա-ազատագրական բանակի գեներալ-մայոր Պեն Լիյուանը, դերասանուհիներ Քերի Վաշինգtոնը, Շարլիզ Թերոնը, Բրուq Շիլդզը, երգիչներ Ջասթին Թիմբերլեյքը և Բեյոնսեն, մոդել Ժիզել Բունդհենը:

Բացի Քեմբրիջի դքսուհուց, ցուցակում են հայտնվել թագավորական ընտանիքների 2 այլ ներկայացուցիչներ՝ Իսպանիայի արքայադուստր Լետիսիան և Շվեդիայի արքայադուստր Մադլենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել