Հանուն Հայաստանի և Արցախի
Հարգելի՛ հայրենակիցներ
Նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիոն ակտ է։ Նա անձնական պատասխանատվություն է կրում մեր ունեցած մարդկային ու տարածքային լուրջ կորուստների համար։ Փաշինյանը խաչ քաշեց մեր հաղթանակի վրա։
Տեղի ունեցածի պատճառները հրապարակային ու համազգային քննության առարկա պետք է դառնան։ Գերկարևոր խնդիր է նաև մեր երկրի ապագայի հարցը, որն այժմ վտանգված է։
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։
Օրակարգային կետերն են՝
–հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին,
–ձևավորել ազգային նոր կառավարություն։
Հարգելի՛ քաղաքացիներ
Կոչ ենք անում մասնակցել վաղը՝ նոյեմբերի 11–ին, ժամը 13։00–ին Ազատության հրապարակում մեկնարկող համաժողովրդական հանրահավաքին և վճռականորեն մերժել մեզ կապիտուլյացիայի տարած իշխանությանը և տեր կանգնել ձեր արժանապատվությանը։
«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբ
10.11.2020թ․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել