17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստվում են վաղը՝ նյեմբերի 11-ին հանրահավաք անցկացնել:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.
«ՍԻՐԵԼԻ´ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել