Hraparak.am-ը գրում է․

Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիան շարունակում է։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ պետք է Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չեղյալ համարվի։ Ակցիայի մասնակիցները այժմ որոշում կայացրին շրջել Երեւանի կենտրոնական փողոցներով, կատարել իրազեկում, հանդես գալ միացման կոչերով։

Ոստիկանության աշխատակիցները վահաններով շարունակում են ծառայություն իրականացնել կառավարության շենքի դիմաց ,պաշտպանում են կառավարության շենքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել