Ընկերներ, որևէ կարծիք կամ էլ մեկնաբանություն չեմ տա, քանի որ ի վիճակի չեմ։ Ինչպես և շատերդ, ես նույնպես մարդկայնորեն ոչնչացված եմ։ Ընդամենը ուզում եմ երկու նախադասությամբ շարունակել ցերեկվա միտքը, քանի որ այն ժամանակ համարձակությունս չհերիքեց։ Ընկերներ, մենք լուրջ անհաջողություններ ենք ունեցել ռազմական գործողություններում և մոտ էինք ընդհուպ կապիտուլյացիայի։ Թշնամին ամեն պահ կարող էր օկուպացնել Արցախի մյուս շրջանները՝ Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը և վերջում մտնել Ստեփանակերտ։ Իսկ, թե ինչու, չգիտեմ, ինչպես այսպես ստացվեց, դա էլ չեմ կարող ասել։ Թերևս այսօրվա քննադատված հարցերը հենց այս ամենով էին պայմանավորված։ Սա էի ուզում ասել։ Իսկ մնացածը հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: