Armsport.am-ը գրում է․

Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրի շրջանակում կայացած «Միլան»-«Վերոնա» (2-2) խաղի 66-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, սակայն ավելացված ժամանակում կարողացավ մեկ գոլ խփել ու փրկել իր թիմին պարտությունից։

«Ես գոհ չեմ, քանի որ լավ արդյունքի չհասանք: Շատ պահեր ունեինք, որ չօգտագործեցինք, իսկ ես վրիպեցի 11 մետրից: Կարծում եմ, որ մյուս անգամ հարվածելու իրավունքը կզիջեմ Կեսիեին: Այդպես ավելի լավ կլինի:

Շարժվում ենք առաջ. կարևորը վստահությունը պահպանելն է: Մենք դեռ շատ խաղեր ունենք: Երբ դու հոգնում ես, քեզ 100 տոկոսով պատրաստ չես զգում: Լավ է, որ հիմա դադար կլինի, և ես կհանգստանամ. այն ինձ պետք է հիմա: Կայծակնայնությունն ու վճռականությունն ինձ երեկ պակասում էին»-ասել է Իբրահիմովիչը:

«Միլանը» 17 միավորով Ա սերիայի միանձնյա առաջատարն է:

Հիշեցնենք, որ Իբրան ԵԼ-ում «Սպարտայի» դեմ խաղում ևս վրիպել էր 11 մետրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել