Tert.am-ը գրում է․

Ռուսաստանում զինծառայողը Վորոնեժի մերձակայքում գտնվող աէրոդրոմում երեք մարդ է սպանել, ինչի մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունում քաջատեղյակ աղբյուրին:

«Զինծառայողը հրաձգություն է կազմակերպել, կրակել է ատրճանակից, որը վերցրել էր սպայից: Սպանվել է երեք մարդ: Հարձակվողը բարիկադավորվել է տարածքում»,-ասել է աղբյուրը:

Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է մեկ սպա և երկու զինվոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել