Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆթերիս Քրիստոֆորուն իր թվիթերյան էջում խորհրդանշական տեսանյութ է հրապարակել, որին կից արել է հետևյալ գրառումը.
«Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում է դրա կողմից նոր ահաբեկչությունների ու հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի և Սիրիայի դեմ: ԵՄ-ն կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ»:
Պատգամավորը նաև հօգուտ Հայաստանի կիրառել է նշանակալից հաշթագներ, ինչպիսիք են՝ #SupportArmenia #WeWantPeace #SanctionAzerbaijan #SanctionTurkey:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



