Հայաստանում մշակման փուլում է պատերազմից տուժած անձանց համար սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հիմա մշակման փուլում է սոցիալ-հոգեբանական, առողջապահական վերականգնողական ծրագրի նախագիծ՝ պատերազմից տուժած անձանց համար: Դա միջգերատեսչական համագործակցությամբ պետք է քննարկվի»,- ասա նախարարը:

Նրա վստահեցմամբ՝ դրա նպատակն է ոչ միայն կարճաժամկետ աջակցություն ցուցաբերել, այլ նաև երկարաժամկետ աջակցման ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել