News.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման շնորհավորել է Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Ես չափազանց ուրախ եմ, որ իմ ընկեր Ջո Բայդենը եւ աֆրիկյան ու հնդամերիկյան ծագման մեր առաջին կին փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր են վերականգնել Սպիտակ տանը որոշակի արժանապատվություն, իրավասություն եւ սիրտ»,-գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարել էին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի՝ նախագահական ընտրություններում հաղթելու մասին: Ընդ որում՝ ընտրական գործընթացը դեռեւս չի ավարտվել: Այդուհանդերձ, որոշ համաշխարհային առաջնորդներ արդեն շնորհավորել են Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին հաղթանակի կապակցությամբ:

Սակայն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ պատրաստվում է բողոքարկել դրանք դատարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել