News.am-ը գրում է․

Իտալիայում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 39 811 դեպք է գրանցվել, ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Նախորդ հակառեկորդի մասին առողջապահության նախարարությունը հայտնել էր ուրբաթ օրը, այն ժամանակ գրանցվել էր վարակի 37 809 դեպք:

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 902 490 դեպք: 24 ժամվա ընթացքում 425 մարդ դարձել է COVID-19-ի հետեւանքով առաջացած հիվանդությունների զոհ, իսկ 5966 մարդ ապաքինվել է։

Ընդհանուր առմամբ, մահացել է 41 063 պացիենտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել