Արդեն շուրջ երկու օր Շուշիի շրջակայքում մարտերը չեն դադարում: Այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում:
Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր:
Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:
Այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներոււմ հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել:
Արծրուն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել