Panorama.am-ը գրում է․

«2021 թվականի բյուջեով  Երևան քաղաքին տրամադրվով դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումները և ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն դրամ»,- ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Փոխքաղաքապետի խոսքով, պետության կողմից Երևանին պատվիրաված լիազորությունների կատարման համար բյուջեով նախատեսված է ևս 36 մլրդ 15 մլն դրամ, որը 2019 թվակնի համեմատ քիչ է 20 մլրդ 95 մլն դրամի չափով, որն ընդգրկում է վարկային և դրամաշնորհային բաղադրիչներ:

Սերգեյ Ներսիսյանի խոսքով, մայրաքաղաքի նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրով դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 մլրդ դրամ:

Փոխքաղաքապետը ներկայացրեց, որ վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների  նպատակով հատկացվող սուբվենցիան կազմել է 628 հազար դրամ, որով նախատեսվում է իրականացնել մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտային ցանցի պահպանում ու շահագործումը, իսկ  փողոցների նորոգման և ճաքալցման համար նախատեսվել է 3 մլրդ դրամ:

Ամբողջական հադովածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել