Իտալացի հոգեբաններն ուսումնասիրել են հագուստի և ինտերիերի գույնի ընտրության ազդեցությունը հոգեկան գործունեության վրա և եկել այն եզրակացության, որ հոգեկան առողջության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ է հետևել վերոնշյալ գույների ընտրությանը: Եվ այսպես. Սպիտակ. ավելի հաճախ հանդիպում է հիվանդանոցներում` առաջացնելով համապատասխան տրամադրություն` թախիծ, վախ, անորոշություն: Այն կարող է բնորոշել նաև սառնություն, քանի որ ասոցացվում է ձմռան հետ: Սպիտակն ընտրող մարդիկ հիմնականում ներքուստ բարի են, սակայն արտաքուստ սառն են թվում: Իտալացի մասնագետները հաստատում են, որ նրանք քիչ են ցույց տալիս իրենց հույզերը և հազվադեպ են տրվում դրանց:
Կապույտ. այն ասոցացվում է երկնքի ու ծովի հետ: Կապույտը երազկոտության ու ճանապարհորդության գույնն է, սակայն դրա գերակշռության դեպքում մարդու մոտ կարող է առաջացնել ճնշվածություն և անվստահության զգացում:
Մանուշակագույն. այս գույնն ունի գաղտնիության ու արտասովորության հատկություն: Այս գույնն ընտրող մարդիկ բարի են, սակայն, որպես կանոն, ամաչկոտ են:
Նարնջագույն և դեղին. այս գույները խորհրդանշում են արեգակի գույները: Այս գույները նախընտրող մարդկանց հատուկ է ուրախ ու աշխույժ բնավորությունը, շրջապատում նրանք սովորաբար առաջնորդներ են: Այս գույներն ուրախության գույներ են, սակայն մասնագետները զգուշացնում են, որ այս գույների չարաշահումը կարող է գլխացավ առաջացնել:
Վարդագույն. այս գույնը սեր և ռոմանտիկա խորհրդանշող գույն է: Այն նախընտրողները հաճախ աչքի են ընկնում միամտությամբ: Հոգեբանների կարծիքով` վարդագույնի գերակշռությունը կարող է նյարդայնացնել:
Կարմիր
. ագրեսիվ գույներից մեկն է: Այս գույնի չափազանց մեծ քանակությունը կարող է նյարդայնացնել և գերգրգռվածություն առաջացնել: Այս գույնը կրողներն ընդգծում են իրենց մարտական տրամադրվածությունը կամ էլ ընդհակառակը, թաքցնում են իրենց բարդույթները:
Կանաչ. այս գույնը հենց ինքը` բնության ձայնն է և խորհրդանշում է հանգստություն: Այս գույնն նախընտրում են հանգիստ, հավասարակշռված կամ դրան ձգտող մարդիկ: Կանաչ գույնը կրող մարդիկ ինքնավստահ են, գիտեն իրենց արժեքը և հակված չեն բուռն հույզերի դրսևորման:
Շագանակագույն. առաջացնում է հանգստության ու ապահովվածության զգացում: Մուգ երանգները կարող են մռայլություն առաջացնել, սակայն, մասնագետների համոզմամբ, բաց գույները հաղորդում են ապահովության զգացում: Հիմնականում այս գույնը նախընտրողները ուժեղ և հանգիստ բնավորության տեր մարդիկ են կամ էլ, պարզապես, չեն ցանկանում առանձնանալ ամբոխից:
Սև. սևը խորհրդանշում է անորոշություն, գաղտնիություն և վախ, սակայն, միևնույն ժամանակ` ուժ և անկախություն: Սովորաբար այս գույնը նախընտրող մարդիկ էությամբ մռայլ են, շրջապատից խուսափող կամ էլ, ընդհակառակը, ուշադրություն ակնկալող և ամբոխից տարբերվել ցանկացող յուրօրինակ մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել