Մոլորվել եմ ես մարդկային 
Կյանքի այս խառնարանում.
Առեղծվածային մտքերն են մթին
Հետապնդում անվերջ իմ անձին
Հանգիստ չեն տալիս 
Թափառ մտքերիս…
Ո՞վ ենք մենք,
Որտեղի՞ց սերված
Հարցեր, հարցեր, հարցեր...
Որ դարձել են մտքերիս տեր
Հարցերի շարան
Հարցեր հարցական
Անլուծելի ու անպատասխան…
Լոկ տանջող մտքեր.
Եվ ուրիշ ոչինչ, և ուրիշ ոչինչ...
Ինչքա՜ն մարդիկ են եկել ու անցել
Այս փուչ աշխարհում...
Եթե մահը կա
Ինչու՞ է ծնվում մարդը որպես զարդ
Աշխարհը պրճնող.
Ծնունդը մարդու հրաշք մի տեսիլք, 
Գալիս ենք աշխարհ մի հատիկ սերմով,
Ապրում ենք մի կյանք ու մեռնում իզու՜ր … 
Մարդկային կյանքն է ժամանակի մեջ
Գեթ մի ակնթարթ,
Կատակերգություն է
Ինձ թվում մի պահ
Ու դառը խաբկանք…
Աստված մեզանով է զարդարել 
Աշխարհը դատարկ.
Պատասխանն այս է
Միանշանակ
Սուզված մտքերիս լաբիրինթոսում 
Մտածում եմ, խորհում եմ անվերջ,
ՈՒրիշ պատասխան չկա ու չկա
Չեմ գտնում նրան և ոչ մի տեղ.
Եկեք ինձ հետ խորհենք համատեղ.
Անգամ սուրբ գրքում
Ինձ չեն համոզում 
Առեղծվածն այդ
Ծնունդը մարդու,
Թե իբր Ադամ, Եվայից
Uերվեց մարդկությունն համայն.
Միֆ է ինձ թվում գաղափարն այդ
Ցնորք և ունայն…
* * *
Խոհերով տարված
Մի բուռ հող առած 
Ափիս մեջ փոքրիկ,
Զննում եմ լուռ. 
Հողը խնկաբույր
Ո՞վ ես դու արդյոք, 
Արդյո՞ք մարդկային մարմնից գոյացած 
Թերմացքը չե՞ս լուռ , 
Որ դարձել ես հող, 
Մեզ կերակրող 
Դարերի ընթացքում, այնքա՜ն ես մաշվել, 
Ոտքի տակ հունձվել, արևից խանձվել,

Որ փոշիացել և հող ես դարձել.
Դրա համար էլ, 
Երբ մահացածի դին փոսն ենք իջեցնում.
Հաճախ ենք ասում.
Հողից ես ծնվել, հող դարձիր նորեն,
Դա գրված է ճակատին մարդու.
Աստված է կամել այդպես էն գլխեն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել