Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է Հայաստան այցի մասին: Տեսանյութին կից նա գրառում է կատարել.
«ԵՄ տարբեր պետությունների պատգամավորներից և լրագրողներից կազմավորված պատվիրակությունը ժամանել է Հայաստան և Արցախ՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարվող ագրեսիայի դիտորդություն իրականացնելու: Մեր նպատակը միջազգային հանրությանը կոչ անելն է ջանքեր ներդնել հրադադար հաստատելու և խնդրի խաղաղ լուծում գտնելու գործերում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



