Armenpress.am-ը գրում է․

Իրաքյան Քուրդիստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Parstoday»-ը, ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հարավային Մուսանա նահանգում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25-ը վիրավորվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել