Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետև դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք կարծես շախմատային պարտիայի, որը հեսա-հեսա իր տրամաբանական ավարտին պետք է հասնի:
Մենք պատերազմը դիտում ենք որպես կոնկրետ խրոնոմետրաժով ֆիլմ, ավելին՝ իր ֆաբուլայով ու հանգույցով, չենք համակերպվում, երբ սյուժեն դրամատուրգիական կանոններին չի համապատասխանում երբեմն: Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատև պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք:
Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետև վաղը նորից պատերազմ էր: