Մի բան էլ ասեմ ու վերջ... Մարկը հիմա հաստատ խաղաղ ու ժպիտով է հեռանում, որովհետև երեկվա համաժողովրդական աղոթքն ու հրաշքի սպասումն ու այսօրվա ցավն ու տխրությունը համաժողովրդական սիրո ամենախոսուն դրսևորումն են... Առանց արցունքների հնարավոր չի թերթել ֆեյսբուքյան էջերը... Բայց նույնիսկ իր հրաժեշտի մեջ էլի հաղորդագրություն կա, որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել. աղաչում եմ եկեք սիրենք ու գնահատենք իրար կենդանության օրոք... Եկեք վայելենք միասին` մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը, որովհետև երբեք չգիտես, թե ինչ կլինի վայրկյան հետո... Նաև սովորեցրեց, որ լրագրությունն ամեն մարդու խելքի բանը չի, քոփի-փեյսթը լավ բան չի...ու դեռ սովորեցնում է... Եկեք այ այսպես միասնական, համախմբված սիրենք մեր ունեցածը, փայփայենք... Ապրեք, ինչպես ապրվում է ու միայն թե մեծ մեղքեր մի գործեք... Հավերժ մեր սրտերում ու լուսավոր հիշողություններում....հանգչիր խաղաղությամբ, բարի մարդ.....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lusine.badalyan.58/posts/569838709746955?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել