Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր թվիթերյան էջում կիսվել է lefigaro.fr միջազգային լրատվական կայքում հրապարակված հոդվածով, որում, մասնավորապես, խոսվում է հայերի ու ֆրանսիացիների պատմական բարեկամության, 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության և Էրդողանի կողմից այն շարունակելու ցանկության մասին:
Վալերի Բուայեն իր գրառումը վերնագրել է հետևյալ կերպ.
«Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարում են գոյության համար: Ֆրանսիան նրանց պետք է օգնի: Արդեն մեկ ամիս է, ինչ նրանք տառապում են ու զոհվում թուրք-ադրբեջանական հրթիռակոծությունների ներքո, սակայն ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Բավակա՛ն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



