Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում բախվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Յուրի Պետրոսյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 11 ՍՕ 477 և Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Վլադիմիր Ղարագյոլյանի վարած УАЗ մակնիշի 069 ՈՍ 11 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածից հետո Volkswagen Jetta-ն կողաշրջվել և բախվել է երկաթե արգելապատնեշներին, իսկ վթարի հետևանքով Volkswagen Jetta-ի վարորդ Յ. Պետրոսյանն ու նրա ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Լիլիթ Գալստյանն ու 34-ամյա Կարինե Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել