1in.am-ը գրում է.

Ռուսաստանում կարող է հայտնվել երկրորդ Սնոուդենը։ Համացանցում լրտեսության մասին տեղեկատվության արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենի հայրը չի բացառում, որ կգնա որդու մոտ՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, հաղորդում է NEWSru.com-ը:

Լոն Սնոուդենի խոսքերով՝ ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի անդամներն իրեն առաջարկել են կազմակերպել այց Ռուսաստան, սակայն ինքը հրաժարվել է: Եվ այժմ, հավանական է, որ նա ինքնուրույն, առանց ամերիկյան հատուկ ծառայությունների հետ համաձայնության մեկնի Ռուսաստան:

«Ես այդ հարցը չեմ քննարկել ՀԴԲ-ի հետ: Ներկա պահին ես ԱՄՆ-ի քաղաքացի եմ, ես Էդվարդ Սնուոդենի հայրն եմ, և ես ներողություն չեմ խնդրի դրա համար: Ես սիրում եմ իմ որդուն, հպարտանում եմ նրանով և կարծում եմ, որ եթե գնամ Ռուսաստան, կգնամ օրինական հիմքերով»,- «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել