Slaq.am-ը գրում է.
Հեքիաթային հանգստավայրեր կարելի է տեսնել մեր մոլորակի բազմաթիվ վայրերում, սակայն շատ հաճախ այնտեղ հանգիստը շատ թանկ հաճույք է լինում սովորական մահկանացուների համար: Ուստի Ձեր ուշադրությանը ներկայացնենք աշխարհի ամենագեղատեսիլ և միևնույն ժամանակ ամենաէժան հանգստավայրերը: Ճիշտ է, «էժան» բառը շատերի համար պայմանական է հնչում, սակայն տվյալ դեպքում խոսքը գնում է օրեկան մի քանի դոլարի մասին: Եթե այսպիսի թիվը ընդունելի է Ձեր համար, ապա Կենտրոնական Ամերիկայի և Ասիայի մի շարք հանգստավայրեր սպասում են Ձեզ:

1. Թայլանդ: Այս զարմանալի երկիրը պատրաստ է ընդունել Ձեզ: Այստեղ կարող եք տեսնել աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկը` Չանգ Մէյ վայրը: Այստեղ կարող եք գտնել էժան սենյակ և դրա համար վճարել ընդամենը 30 դոլար մեկ ամսվա համար:


2. Կամբոջա: Այստեղ բոլոր հարմարություններով բնակարան վարձելը կարժենա մոտ 200 դոլար: 
Սակայն կարող եք տնտեսել գումարը` բնակարան վարձելով ընկերոջ հետ:

Սնունդը այստեղ կարժենա 2 դոլար, իսկ եթե սնվեք տեղական ռեստորաններում` 1 դոլար:


3. Ֆիլիպիններ: Այս էկզոտիկ երկիրը նույնպես պատրաստ է բարեհամբույր ընդունել Ձեզ:

Այս հսկայական քաղաքում բնակարան վարձելու համար անհրաժեշտ է 360 դոլար:

Սակայն եթե բնակվել Սեբու զբոսաշրջային քաղաքում, որտեղ կան մեծ խանութներ, գոլֆի դաշտեր և, իհարկե, գեղեցիկ լողափեր, ապա բնակարի գինը կկազմի 150 դոլար: Այնօիսի աղմկոտ քաղաքներում, ինչպիսին է Damaguete, բնակարան կարելի է վարձել ընդամենը 40 դոլարով:

Սնունդը այստեղ նույնպես շատ էժան է:

4. Կոստա-Ռիկա: Այս գեղատեսիլ երկիրը, որտեղ կա 12 տարբեր կլիմայական զոնա, յուրօրինակ բնություն և մշակույթ, նույնպես համարվում է ամենաէժան հանգստավայրեից մեկը:

Սան-Խոսեյում գները համարվում են աշխարհի ամենացածր գներից մեկը: 500-600 դոլարով այստեղ կարելի ապրել շատ ճոխ, հատկապես եթե մեկ բնակարանը վարձեն երկու հոգով:

Իսկ քաղաքից 75 կմ հեռավորության վրա կարելի է վարձել տուն 250 դոլարով:

Սնունդը այստեղ նույնպես էժան է: Ռեստորաններում սնվելու դեպքում այն կարժենա 4 դոլար, իսկ եթե ցանկանում եք պատրաստել ինքնուրույն` 50 ցենտ:

5. Բելիզ: Այս երկիրը հատուկ գեղատեսիլ վայրերի և դայվինգի սիրահարների համար է:

Այստեղ կա ամեն ինչ անմոռանալի հանգստի համար` գեղեցիկ բնություն, մերձարևադարձային կլիմա:
Այստեղ զբոսաշրջիկներին գերում են հարուստ բուսականությունը և կենդանական աշխարհը: 
Այստեղ կարելի է ամսեկան ապրել 500 դոլարով, որից 300-ը բնակարանի համար, իսկ 200-ը սննդի և զվարճանքների համար: Սնունդը ավելի լավ է գնել տեղական շուկաներում և պատրաստել ինքնուրույն: Այսպես կարելի է տնտեսել մեծ գումար:

5. Ռումինիա: Դա զարմանալի եվրոպական երկիր է, որը համարվում է կյանքի համար ամենաէժան վայրը:
Զարմանալի բնությունը, բազմաթիվ պատմական ամրոցները, յուրահատուկ մշակույթը Ռումինիան դարձնում են անմոռանալի վայր հանգստի համար: