Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ աշխարհահռչակ աստղ Քանյե Ուեսթը, կնոջ ծննդյան 40-ամյակին յուրօրինակ նվեր է արել. նա տեսանյութ է պատրաստել, որում Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, շնորհավորական ուղերձով դիմում է դստերը՝ ասելով.

«Այն հանգամանքը, թե դու որքան կապված ես քո արմատներին և ինչպես ես աջակցում Հայաստանին, շատ մեծ նշանակություն ունի ինձ համար: Դու հպարտ հայուհի ես, իսկ ես` հպարտ հայ հայր»:

Տեսանյութին կից Քիմը նշել է, որ դա իր կյանքի լավագույն նվերն է՝ յուրահատուկ անակնկալ դրախտից, և շնորհակալություն հայտնել Քանյեից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել