Գիտե՞ք ինչ: Չգիտեմ` որքանով վիրտուալ այս կյանքում ինչ-որ բան գրելը ճիշտ կլինի, բայց չեմ կարող չարտահայտվել: Մանուկ հասակում, երբ ծնողներս КВН էին դիտում, ինձ միշտ ասում էին այս կամ այն հումորիստի անունը: Այդպես ես ճանաչեցի Մարկին ու ամեն անգամ նրան հեռուստաեթերով տեսնելուց ասում էի. «КВН-ի ժպտերես ձյաձյան»: Այդ ժամանակ ես անգամ պատկերացնել չէի կարող, որ հեռուստատեսությունում եմ աշխատելու: Ցավոք սրտի, ինձ այդպես էլ չհաջողեց ծանոթանալ այս, ինչպես ինձ մոտ է տպավորվել, անչափ մարդամոտ, անմիջական եւ բարի անձնավորության հետ, ում դեմքն ամեն անգամ հեռուստացույցով տեսնելիս ակամայից մոտս ժպիտ էր առաջանում, եւ մանկությունս դիմացովս էր անցնում: Մարկն այն եզակիներից էր, ում միշտ հաճելի էր տեսնել հեռուստատեսությամբ եւ ումից միշտ կարելի էր ինչ-որ բան սովորել: Հիշում եմ մեկ անգամ, երբ ես արդեն հետաքրքրվում էի սպորտով, նրանից մի հումոր լսեցի. ««Փյունիկն» ապառիկով գնել է Ռոնալդինյոյին», որից հետո երկար ծիծաղում էի: Շատ ցավալի է, ահա թե ինչպիսին է կյանքը, ԱՍՏՎԱԾ իր մոտ տարավ իր լավագույն զավակներից մեկին: Համոզված եմ, որ այն կյանքում նա նույնքան սիրված կլինի, որքան մեզ մոտ: ԱՍՏՎԱԾ հոգիդ լուսավորի, Մարկ ջան: Ես քեզ միշտ ժպտալով եմ հիշելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել