1in.am-ը գրում է.
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը կլուսաբանեն 200 արտասահմանցի լրագրողներ՝ հաղորդում է Mehr News գործակալությունը:
Երդմնակալության արարողությունը կլուսաբանեն Արգենտինայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների ԶԼՄ-ները:
Հաղորդագրության համաձայն՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը կլուսաբանեն 94 ԶԼՄ-ներ, այդ թվում՝ CNN Turk, Russia Today, SRS, NRK, NTV, Khazar TV և այլն:
Հիշեցնենք, որ Ռուհանին հաղթանակ է տարել հունիսի 14-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 50%-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_203107.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել