Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում թուրքերը հարձակում են գործում ոստիկանների վրա, և կից կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրքերը Վիեննայում հարձակվում են ոստիկանների վրա և ցանկանում հետապնդել հայերին, ինչպես անում էին 1915 թվականին: Մինչև ե՞րբ Ֆրանսիան պետք է չեզոք մնա: Մինչև ե՞րբ մենք պետք է փակենք մեր աչքերը թուրքական էքսպանզիոնիզմի վրա: Ինչի՞ն ենք սպասում և ինչո՞ւ սանկցիաներ չենք կիրառում Թուրքիայի նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել