Կանադայի խորհրդարանի պատգամավոր Գուրաթան Սինքն իր ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա թվիթերյան էջում գրառում կատարել, որում, մասնավորապես, նշում է.

«Հենց այս պահին աշխարհն ականատես է լինում մարդու իրավունքների ճգնաժամի: Կանադայում հայերը մտահոգված են: Լեռնային Ղարաբաղի հայերը կյանքի, ազատության ու ինքնորոշման հասանելիության կարիք ունեն: Ես միանում եմ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խաղաղության հաստատման կոչերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել