ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեզն իր գործընկերների հետ միասին փաստաթուղթ է ներկայացրել պետքարտուղար Պոմպեոյին Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու վերաբերյալ: Կոնգրեսականները շեշտել են նաև Թուրքիայի մասնակցության ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության հանգամանքի մասին: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական հարձակումների կապակցությամբ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները թիրախավորել են Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, շուրջ 10 ժամ տևած քննարկումներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հրադադարի համաձայնության եկան, որը, սակայն, ադրբեջանական ուժերը խախտեցին այն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը, Պաշտպանության փոխնախարար Մուսատաֆև Քերեմ Նարիմանօղլուն և Պաշտպանության փոխնախարար Թաիրով Ռամիզ Ֆիրուդինօղլուն պետք է պատասխանատվության ենթարկվեն Արցախում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին մասնակից լինելու համար: Անկասկած, թվարկված անձանցից շատերը մեղավոր են միջազգայնորեն ճանաչված մի շարք իրավունքների կոպիտ խախտումների համար: Մենք հորդորում ենք Թրամփի վարչակազմին Արցախի բնակիչների դեմ տեղի շարունակաբար ունեցող ագրեսիայի պատասխանատուների նկատմամբ պարտադրել կիրառել նշանակալից և շոշափելի միջոցներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել