Tert.am-ը գրում է.

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին հոկտեմբերի 29-ին կայցելի Մոսկվա, որտեղ նախատեսում է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում Իրան դեսպանությանը:

«Մեզ հայտնել են, որ այցը տեղի կունենա հինգշաբթի»,- ասել են դիվանագիտական գերատեսչությունից:

ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

Նշենք, որ Իրանի ԱԳՆ պաշտանական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ փոխարտգործնախարարը մտադիր է այցելել Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա՝ նպատակ ունենալով առաջ տանել Թեհրանի՝ ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել