Էրեկ Փակ շուկայի մոտով էի անցնում, մալադեց, տղեքը հասցնում են երեւի օբյեկտը Լֆիկին խոստացված ժամանակին հանձնել, համարյա վերջացրել են շինարարությունը:

Բնականաբար, չեմ ճանաչում Տարոնին իբրեւ քաղաքապետ, այդ պաշտոնը համարում եմ թափուր, քանի որ էդ երիտասարդը ուժ ու ցանկություն չգտավ իրեն վստահված պետական (ազգային) գույքը պահպանելու ու թույլ է տալիս քաղաքում ապօրինի շինարարություն` առանց գոնե ստից թուղթ ու պեչատի, այսինքն` քաղաքապետը իր ամբողջ անձնակազմով կամ համահանցակից են, կամ սաղով, շատ ներողություն, ցռել են տակները Փակ շուկայի նոր տիրոջ կերպարից։ Չնայած երկրորդ տարբերակի հետեւանքը անխուսափելիորեն առաջինն է էս պարագայում․ էնքան են տակները արել, որ դառել են համահանցակից։

Ստեղ վերգոների մի մասը հիշատակվում է Սլովո նե սոլովեյ, կամ հո՜պ, ասել ես:
Ժամանակ լինի` հերթով կգտնեմ, ով ոնց էր սկզբից համոզում, որ անհրաժեշտ ուժեղացում ա, փլուզում, ֆլան-ֆստան:

Мы поименно вспомним всех, кто поднял руку, չկասկածեք, ինձ մոտիկ մարդիկ էլ, չնեղանաք, դուք եք մեղավոր:

Դեսերտ, քաղաքապետարանի լկտի ստի վառ եւ դասագրքային օրինակ*․

«Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականցվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով: Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը»:

-----------------
* բայց էն, որ ՄԵԿ սյուն ապամոնտաժել են, ճիշտ ա, հարգելի պարոն դատավոր, նա վսյակիյ, էլի։ Նույնիսկ լավատեղյակ աղբյուրները ասում են, որ հատուկ չամրանավորված հեշտ քանդվող սյուն էր պատրաստվել շինհրապարակում, որ հեշտ քանդվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել