Tert.am-ը գրում է․

Իսրայելի պաշտպանության ուժերը սկսել են «Մահացու նետ» լայնածավալ զորավարժությունները, որոնք «Հեզբոլլահի» դեմ մի քանի ճակատներում պատերազմի հնարավոր սցենար կարող են լինել, գրում է almasdarnews.com-ը։

Իսրայելական բանակի ներկայացուցիչ Ավիչայ Ադրային Twitter-ի իր էջում հայտարարել է, որ «Մահացու նետ» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հաջորդ հինգշաբթի, այս տարի երկրի խոշորագույն ռազմական վարժանքներն են, ինչը շատերին առիթ է տվել ենթադրելու, որ դրանք մի քանի ճակատներում, մասնավորապես՝ հյուսիսային ճակատում (Սիրիա և Լիբիա) «Հեզբոլլահի» դեմ պատերազմի հնարավոր սցենար կարող են լինել։

Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտական պատրաստվածությունը և համալիր կերպով բարելավել իսրայելական բանակի հարձակողական հնարավորությունները բոլոր մակարդակներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել