Shantnews.am-ը գրում է․

SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ:

-Դուք ասել եք, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ընդհանրապես, ավելի ակտիվ ներգրավված լինելու ռազմական առումով։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տեսանկյունից հսկայական ջանքեր են գործադրվում Ռուսաստանի կողմից, բայց զինվորական գերատեսչությունը, այսպես ասած, դանդաղում է։

-Ռազմական գերատեսչության խնդիրը չէ հիմա։ Բանն այն է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, մտնում է ՀԱՊԿ-ի մեջ։ Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ երրորդ երկրների կողմից ուղղակի ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պարտավոր է որպես հապկի առաջատար պետություն հանդես գալ հօգուտ Հայաստանի ու նրա շահերի պաշտպանության։ Մինչդեռ դա հնարավոր է, եթե այդ մասին դիմի Հայաստանը, եթե նա պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին՝ խնդրելով ռազմական օգնություն տրամադրել արտաքին ագրեսիայի պատճառով։ Դեռևս նման դիմում Հայաստանի կողմից չի եղել։ Ուստի դեռևս ռազմական միջամտության համար Ռուսաստանը հիմքեր չունի։ Իսկ եթե նման դիմում լինի, ես չեմ կասկածում, որ Ռուսաստանի ղեկավարությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ագրեսորին դիմագրավելու եւ ագրեսորին խաղաղություն պարտադրելու համար։

Ուզում եմ հատուկ շեշտել, որ Ղարաբաղն առանձին պետություն դառնալու թե՛ պատմական, և թե՛ իրավական բոլոր հիմքերն ունի։ Պայմանները, որոնց համաձայն՝ Խորհրդային Միությունից դուրս է եկել Ադրբեջանը, ամբողջությամբ կիրառելի են և Ղարաբաղի հանդեպ։ Ուստի Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր հիմքերը ինքնուրույն, անկախ պետություն լինելու։ Հետևաբար, Ադրբեջանի գործողությունները և՛ 90-ականների սկզբներին, և՛ հիմա ուղղակի ռազմական ագրեսիա են հանդիսանում այլ պետության նկատմամբ։ Թեկուզ և այդ պետությունը ճանաչված չէ, բայց դա պետություն է, կայացած պետություն է՝ իր տնտեսությամբ, իր հզոր բանակով, օրենսդրությամբ, բնակչությամբ, որ ընտրում և հարգում է իր ղեկավարությանը, և որն էլ հավատարիմ է իր ժողովրդին։ Ուստի պետք է փաստել, որ պարոն Ալիևի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իբր Ադրբեջանն իր տարածքային ամբողջականությունն է վերականգնում, դա ոչ այլ ինչ է, քան փորձ կոծկել ռազմական ուղիղ ագրեսիայի գործողությունը։ Սա միջազգային իրավունքի տեսակետից ռազմական հանցագործություն է։  Սա Ադրբեջանի ղեկավարությունը պետք է լավ հիշի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել