Մարդը թողնեն, ընկնեն բառի հետևից։
Հայհոյեք «հերթական» գրողներին, անեծք դրեք, եթե էլի գրեն, հանգստացեք։
Ոնց որ ..ըըը... էն մի վիճակագրական դեպքի ժամանակ. Կպած գրում են` ոոոչ, սպանություն չի, դժբախտ պատահարներ բոլոր տեղերում կաաան... Է, հաա. Էլի կան։ Սպանություններ էլ։ Որտեղ՞՞ ՞ԱՄՆ-ում էլ, հա։
Բայց այդ ժամանակ զինդատախազը արդեն հայտնել էր, որ սպանություն է տեղի ունեցել բանակում։
Ինչ եմ ուզում ասել. Ոչ Հռոմի պապից է պետք կաթոլիկ լինել, ոչ էլ զինդատախազից ավել աջ-ձախ մեղադրող։
Սպամ դարձրեցիք բանակի թեման։
Զոհը` դեգեներատ, կանայք` անուղեղ, թե հիվանդ ուղեղով... Ես որ էսքան հանգիստ եմ, հավասարակշռությունից արդեն կարող եմ դուրս գալ. Իմ գնահատմամբ` դիտմամբ է արած երկու ծայրահեղությունն էլ։ Ընդամենը` որ բոլորի զահլան գնա, ուղղակի չխոսեն բանակի մասին։ Ոչ մի բան չխոսեն։
Ու ինչն է ինձ համար տարօրինակ։ Դիտարկում` ոչ թե «հերթական» բառ գրողներն են սպասում հերթական զոհին, այլ դրա դեմ բողոքողները. քանի որ հերթական բառը գրողը ընդվզում է այդ բառի դեմ, իսկ դրա դեմ բողոքողը հանգիստ է ու անխռով` «Բոլոր բանակներում էլ լինում են. Վիճակագրություն»։
Է ջհանդամ, թող իմում չլինի։
ԵՍ ՄԻՇՏ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԶՈՀԵՐԻ։
Ձեր վիճակագրությունը աչքս մի մտցրեք. Ես բոլորի կյանքը չեմ ապրելու, ես իմ` մի կյանքն ունեմ։
Մի դարձեք, մի դարձրեք վիճակագրության կամ զահլա գնացած թողտվությամբ անզգա հասարակություն։