News.am-ը գրում է․
Հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում մասնագիտական պարտականությունները կատարելիս զոհված Նարեկ Մեսրոպյանը բուժծառայության մայորի կոչում ուներ։ Պատերազմի հենց առաջին օրը մեկնել էր Արցախ։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր էր։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։
«Թեպետ բազմաթիվ կյանք էր փրկել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն երբեք չէր խոսում ռազմաճակատում կատարած իր սխրանքներից։ Դրանց մասին մենք իմանում էինք իր մարտական ընկերներից», -NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դիմածնոտային վիրաբույժ Հայկ Սարգսյանը։
Գործընկերները հիշում են՝ Հայկը զուսպ էր, պարտաճանաչ, բարի և սրտացավ։ Նարեկի հայրը նույնպես զինվորական է։ Առաջնագիծ մեկնելիս Նարեկն ընկերներին չէր ասել, միայն իր ղեկավարին էր տեղեկացրել։
Վիրավորվելուց հետո Նարեկ Մեսրոպյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն փրկել Նարեկի կյանքը բժիշկներին չէր հաջողվել։
Նարեկ Մոսրոպյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 19-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։