Tert.am-ըգրում է․
Իրանի հակաօդային պաշտպանության «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ հայրենական արտադրության հրթիռային պաշտպանության «Bavar-373» համակարգն է կիրառվել, գրում է tasnimnews.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Bavar-373-ը հաջողությամբ ոչնչացրել է նախապես սահմանված թիրախները։
Հայտնի է, որ Bavar-373-ի մասին Իրանն առաջին անգամ հայտնել է 2019 թվականին։ Հեռահար հակաօդային պաշտպանության այս համակարգը ի վիճակի է մինչև 100 թիրախ հայտնաբերել, հետևել դրանցից 60-ին և միաժամանակ վեցի հետ «գործ ունենալ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/10/22/bavar/3425238
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել