Իրանը օդային պաշտպանության զորավարժություններում սեփական արտադրության նոր ՀՕՊ համակարգ է կիրառել


13:53 , 22 հոկտեմբեր, 2020

Tert.am-ըգրում է․

Իրանի հակաօդային պաշտպանության «Վելայաթ երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ հայրենական արտադրության հրթիռային պաշտպանության «Bavar-373» համակարգն է կիրառվել, գրում է tasnimnews.com կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Bavar-373-ը հաջողությամբ ոչնչացրել է նախապես սահմանված թիրախները։ 

Հայտնի է, որ Bavar-373-ի մասին Իրանն առաջին անգամ հայտնել է 2019 թվականին։ Հեռահար հակաօդային պաշտպանության այս համակարգը ի վիճակի է մինչև 100 թիրախ հայտնաբերել, հետևել դրանցից 60-ին և միաժամանակ վեցի հետ «գործ ունենալ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։