Բենցը ստեղծել է իր առաջին մեքենան 1885թ.-ին: Այն իրենից ներկայացնում էր եռանիվ կառք, որը դրված էր բարձր անիվների վրա՝ նախատեսված երկու ուղևորների համար: Մեքենան նույնիսկ վառելիքային շարժիչ ուներ՝ 0,9 ձիաուժ հզորությամբ: Դա այն ժամանակների համար աննախադեպ նորարարություն էր:

10 самых роскошных автомобилей Mercedes-Benz за всю историю фото 1

Կառլ Բենցի մեքենան կարող էր մեծացնել արագությունը մինչև 16 կմ / ժ, այսօր դա ծիծաղելի ցուցանիշ է, սակայն այն տարիների համար անհավատալի էր: Մի քանի տարի անց, որ մեքենայի տեխնիկական բնութագրերը բարելավվեցին, դա թույլ տվեց Բենցին 1890թ.-ին անցնել արդյունաբերական արտադրանքի:

յսօր «Mercedes-Benz» ընկերությունը ավտոմոբիլաշինության համաշխարհային առաջնորդներից է: Այս ապրանքանիշին են պատկանում բազմաթիվ ռեկորդներ մեքենաշինության պատմության մեջ, ինչպես նաև «Mercedes-Benz» ավտոմեքենաները համարվում են ամենագեղեցիկ մեքենաներից: Առաջարկում ենք  ձեզ տեսնել «Mercedes-Benz» ընկերության ամենաշքեղ մեքենաները:

«Mercedes-Benz» ամենագեղեցիկ մոդելներից մեկը՝ չորսդռնանի սրահ՝ նորացված MEC Design փորձագետների կողմից: Ամբողջ մեքենան ներկված է սև անփայլ գույնով: 


Ընդհանուր մռայլ կերպարը եզրափակում են 20 դույմանի անվահեծերը, իջեցված կախոցը և սպորտային արտանետումային համակարգը` չժանգոտվող պողպատից:



2013թ.-ի Նյու Յորքի մեքենաների ցուցահանդեսի ժամանակ կայացավ նոր սեդանի՝ Mercedes-Benz CLA 45 AMG ցուցադրությունը: Mercedes CLA 45 AMG 0-ից մինչև 100կմ/ժ արագություն է հավաքում 4,6 վայրկյանում, իսկ արագությունը կազմում է 250 կմ/ժ:


Սեդանի սրահը կաշվե սպորտային նստատեղերով է՝ համադրված կոնտրաստային կարմիր գծերով, նոր անվաղեկի անիվով և վերափոխված գործիքային վահանակով:  


Էքստրավագանտ սպորտային Mercedes-Benz SLR McLaren 999 Red Gold Dream մեքենան իր շքեղ տեսքով ուշադրություն գրավեց: 


 Մեքենայի նորարարացման համար օգտագործվել է 600 ռուբին, 24 կարատ ոսկի, որով պատված է Mercedes-ի նշանը, և այլ մասնիկներ: Իսկ շարժիչի հզորությունը 700 ձիաուժ է:


Mercedes-Benz SLK 55 AMG Black Series ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև ունի մի շարք առանձնահատկություններ: Այն երկտեղանի սպորտային մեքենա է:


V8 5.5-լիտր տարողությամբ շարժիչով, որն ունի 400 ձիաուժ հզորություն, մեքենան հրաշալի արդյունքներ է ցույց տալիս՝ հատկապես լեռնային շրջադարձերում:

Mercedes-Benz SLS AMG – սուպեր մեքենա SLR-McLaren-ի ժառանգորդն է: Ավտոմեքենան արտադրվում է երկու տարբերակով՝ կուպե և կաբրիոլետ, որոնք ունեն դռների բացման տարբեր մեխանիզմներ:  


Այս սպորտային մեքենան ունի հզոր վառելիքային շարժիչ՝ 6.2 լիտր տարողությամբ, որն աշխատում է յոթ աստիճանի AMG SPEEDSHIFT մեխանիկական փոխանցման տուփի հետ միասին:


Այս մեքենան կոչված է ի պատիվ հայտնի միցարշավորդի, ով հենց մեքենայի ստեղծման ժամանակ լեգենդ դարձավ: Ընդհանուր առմամբ, արտադրվել է Mercedes-Benz SLR McLaren Stirling Moss-ի 75 օրինակ:


Սրահում ալյումին է, կարբոն (բնածուխ) և կաշի: Որպեսզի վարորդի ձեռքերը ավելի ամուր կպչեն ղեկին, որոշ մասերում հատուկ կաշի է օգտագործված:


2013թ.-ին, երբ Mercedes SLS AMG Electric Drive շուկա դուրս կգա, այն կդառնա ամենաարագընթաց սերիական սուպեր մեքենան, որն աշխատում է միայն էլեկտրականությամբ:


Սրահն ունի չորս էլեկտրաշարժիչ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 740 ձիաուժ: Մինչև «հայրուրի» արագություն հավաքելը նրա մոտ ստացվում է 3.9 վայրկյանում, իսկ մաքսիմալ արագությունը 250կմ/ժ է:  


Mercedes-Benz CLK GTR AMG Roadster – էքսկլյուզիվ մեքենա է, որն արտադրվել է միայն 5 օրինակով: Նրանցից երկուսը գնել է Բրունեյի սուլթանը:


 Մեքենան ունի 612 ձիաուժ հզորություն և 320 կմ/ժ արագություն է հավաքում:

Դիզայներական Mansory Cormeum՝ Mercedes-Benz SLS AMG-ի հիման վրա, ունի թափքի կարբոնային մասնիկներ, որոնք խնայել են մեքենայի քաշից 90 կգ և նրան բացարձակ այլ տեսք են տվել: 


Mansory-ի սրահը ներկայացնում է շքեղության օրինակ՝ ձեռքով արված կաշվե սրահով, արգելակների ալյումինային փոխնակներով և նոր անվաղեկով՝ համադրված նորարարացված անվտանգության բարձիկով:

Lorinser S70 6.0 V12 Bi-Turbo անվանում են «խենթացած S-դասի մեքենա»: Նրա հզորությունն ավելի քան 805 ձիաուժ է, ինչը նրան իրական հրեշ է դարձնում:

20 դույմանի անվահեծեր, երկգույնանի թափք և աննախադեպ շքեղ սրահ: Եվ այս անհամեստ մեքենան բավականին անհամեստ գին ունի՝ 840.000 դոլար: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել